Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ի՞նչ է բնությունը։
Ամբողջ շրջապատը
2․Ի՞նչ է բնության երևույթը։
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները
3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։
Ֆյուզիս բառից որը նշանակում է բնություն
4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկական երևույթները
5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։
Ապակու ջարդվելը, գնդակի գլորվելը
6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։
Ատոմային, միջուկային, մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային
7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։ Ամեն ինչը. աթոռ, սեղան, ձեռք, քաղաք, հեծանիվ
8․Ի՞նչ է նյութը։Բերել օրիակներ։ Այն, ինչից բաղկացած է ֆիզիկական մարմինը. երկաթ, փայտ, քար, ջուր, պղինձ
9․Ի՞նչ է մատերիան։ Ամեն ինչը ինչ գոյություն ունի տիեզերքում։
10․Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։
Բացատրել բնության երևույթները
