Posted on — Leave a comment

Խառնվածքի տեսակները

Նախագծի թեման

Սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ․ ճանաչիր քեզ և հասկացիր դիմացինին

Նախագծի նպատակը

  • Ծանոթանալ խառնվածքի չորս հիմնական տիպերին, ուսումնասիրել դրանց բնորոշ առանձնահատկությունները և հասկանալ, թե ինչպես կարող են դրանք դրսևորվել մարդու վարքում, հաղորդակցման և տարբեր իրավիճակներին արձագանքելու ձևերում։

Խնդիրները

  • հասկանալ՝ ինչ է խառնվածքը,
  • ուսումնասիրել խառնվածքի չորս հիմնական տիպերը՝ սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ․
  • բացահայտել յուրաքանչյուր տիպի բնորոշ առանձնահատկությունները,
  • համեմատել տարբեր խառնվածքի տիպերը,

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝

Պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Կարևոր է հիշել․ այս դասակարգումը գալիս է հին հունական պատկերացումներից և ժամանակակից հոգեբանության մեջ չի համարվում մարդու բնավորությունը ճշգրիտ որոշելու գիտականորեն հաստատված մեթոդ։ Մարդը կարող է ունենալ տարբեր տեսակների հատկանիշներ։

Խառնվածքը մարդու անհատական առանձնահատկությունների ամբողջությունն է, որն արտահայտվում է նրա վարքի, զգացմունքների և արձագանքների մեջ։ Ավանդաբար առանձնացնում են խառնվածքի չորս տեսակ։

  1. Սանգվինիկ — աշխույժ, շփվող, ակտիվ և լավատես մարդ։ Հեշտությամբ է շփվում մարդկանց հետ և հարմարվում նոր իրավիճակներին։
  2. Խոլերիկ — եռանդուն, արագ արձագանքող և բուռն զգացմունքներ ունեցող մարդ։ Երբեմն կարող է լինել անհամբեր կամ շուտ բարկանալ։
  3. Ֆլեգմատիկ — հանգիստ, հավասարակշռված և համբերատար մարդ։ Սովորաբար գործում է հանգիստ տեմպով և դժվարությամբ է կորցնում ինքնատիրապետումը։
  4. Մելանխոլիկ — զգայուն, խորությամբ ապրումներ ունեցող և հաճախ մտածկոտ մարդ։ Կարող է ավելի ուժեղ արձագանքել հուզական իրավիճակներին։

Ես կարծում եմ, որ ես սանգվինիկ եմ ավելի շուտ և մի քիչ էլ մելանխոլիկ։
Իմ մայրիկը նույնպես սանգվենիկ և մի քիչ մելանխոլիկ, բայց նաև ահագին ֆլեեգմատիկ։
Իմ հայրիկը մեծ մասամբ ֆլեգմատիկ է։
Իմ ուսումնասիրությամբ այս համակարգը թերի է, շատ թերի, ահավոր թերի, շատերի համար չեմ կարողանում այս համակարգով որոշեմ խառնվածքի տիպը։

Posted on — Leave a comment

երկրաչափություն պարապմունք 9

1. GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD զուգահեռագիծ, նշեք АB կողմին կից և  հանդիպակաց կողմերը։


2.GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD զուգահեռագիծ, նշեք  А անկյան կից և հանդիպակաց անկյունները։

3. Զուգահեռագծի բոլոր անկյունների աստիճանային գումարը ի՞նչ բանաձևով ես հաշվում։
(n-2).180, որ տեղ n-ը բազմանկյունի անկյունների քանակն է։ Զուգահեռագծի դեպքում կլինի n = 4

4. Քառանկյան բոլոր կողմերը 5սմ են։ Կարո՞ղ ենք պնդել, որ այն զուգահեռագիծ է։
Այո ըստ հայտանիշ 2

5.GEOGEBRA  ծրագրով գծեք ABCD  քառանկյուն, այնպես որ անկյունագծերը հատման կետով կիսվեն։ Կարո՞ղ ենք պնդել, որ այդ քառանկյունը զուգահեռագիծ է։

Այո ըստ 2 հայտանիշի

6. Զուգահեռագծի անկյունագիծը երկու կից կողմերի հետ կազմում է համապատասխանաբար 25 աստիճանի և 35 աստիճանի անկյուններ: Գտեք զուգահեռագծի բոլոր անկյունները:
60, 60, 120, 120

7. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե  ∠A = 80 աստիճան է։
80, 80, 100, 100
8. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե  ∠A – ∠B = 20 աստիճան է։
80, 80, 100, 100

9.  Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե ∠A + ∠C = 150 աստիճան է։
75, 75, 105, 105

10. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները ,  եթե  ∠A = 4∠B:
36, 36, 144, 144

11. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե  ∠CAD = 16 աստիճան է, իսկ  ∠ACD = 37 աստիճան է։

քանի որ AD||BC, => <CAD = <ACD = 16
<C = 16 + 37 = 53 => <A = 53
180-53 = 127 = <B = <D
53, 53, 127, 127

12. Զուգահեռագծի պարագիծը  70 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե կողմերից մեկը վեց  անգամ մեծ է մյուսից:
5, 5, 40, 40