- Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։
ա. Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջին
բ. Թղթակից, կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակից
գ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլով
դ. Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում
2. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։
ա. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ
3. Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։
Տիկին, ձորին , արձանին, հոգին, գերանդին, հացին, բանալին, սարին
4. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։
ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, անտառից, Վահանենց, փաստից
բ. Հոգուց, ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց
5. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։
Հրով, եզրում, սանրով, պարկում, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից
6. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։
Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի
7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։
ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։
բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։
գ. «Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին», — մրմնջում էր ծերունին։
դ. —(Զգուշությունը, զգուշություն) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։
ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոն, կենտրոնը):
զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։