Posted on — Leave a comment

Քիմիա 22.10.2026

  1. Ո՞րն է քիմիական ռեակցիաներ առաջանալու գլխավոր նախապայմանը։ Նյութերի փոխազդեցությունը
    2. Ինչո՞ւ են քիմիական ռեակցիաների մեծ մասն իրականացնում լուծույթներում։ Քանի որ այդպես ավելի հեշտ են փոխազդում
    3. Որո՞նք են քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու հիմնական պայմանները։ Կատալիզատորը, տաքանալը, խառնելը, մանրանալը
    4. Ի՞նչ է ուսումնասիրում քիմիայի «ջերմաքիմիա» բաժինը։ Այն ռեակցիաները, որոնց ժամանակ տեղի է ունենում ջերմության կլանում ու անջատումը
    5. Ի՞նչ է ռեակցիայի ջերմէֆեկտը, ո՞ր տառով է այն նշանակվում և ի՞նչ միավորներով է արտահայտվում ՄՀ համակարգում։ Նշանակվում է Q-ով, միավորը՝ Ջոուլ, ԿիլոՋոուլ (Ջ, ԿՋ)
    6. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում ջերմանջատիչ (էկզոթերմային), և ի՞նչ նշանով է հավասարման մեջ արտահայտվում ջերմության անջատումը։ Այն ռեակցիան է, որի ժամանակ ջերմությունը անջատվում է և ջերմանջատիչ հավասարման մեջ արտահայտվում է +Q
    7. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում ջերմակլանիչ (էնդոթերմային), և ի՞նչ նշանով է հավասարման մեջ արտահայտվում ջերմության կլանումը։ Այն ռեակցիան է, որի ժամանակ ջերմությունը կլանվում է և հավասարման մեջ արտահայտվում է –Q-ով։
    8. Ինչո՞ւ է ջերմաքիմիական հավասարումներում անհրաժեշտ նշել նյութերի ագրեգատային վիճակները (պ, հ, գ)։ Որովհետև տարբեր ագրեգատային վիճակներում ռեակցիաները տարբեր ձևով կընթանան։
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով