Posted on Leave a comment

Գրականություն 24.9.2025

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Մեգ-մառախուղ, հետին-վերջին

2. Առանձնացրո՛ւ աշունը նկարագրող տողերը հերոսի զգացումները ներկայացնող տողերից:
Աշուն է, օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում

Այնքան քնքշությո՞ւն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է.
Անուշ է ցավն այս հետին.-
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է, թափվում է գետին..․

3. Բացատրի՛ր պատկերը՝ Բոլորը երազ է և հուշ է, Ոսկի է, թափվում է գետին… Ամենինչ բանաստեղծին երազի պես է թվում, շուրջը տխրություն է և նույնիսկ ցավը անուշ է թվում

4. Քո կարծիքով ինչի՞ն է վերաբերում ոսկի է բնորոշումը՝ աշնանը, երազի՞ն, հուշի՞ն, թե՞ այլ բանի։ Տերևներին

5. Ի՞նչն է իշխում բանաստեղծության մեջ՝ պատկե՞րը, գույնը, ձայնը, զգացո՞ւմը: Պատասխանդ պատճառաբանիր: Զգացումը, քանի որ աշնան ցրտելու հետ իր հոգում տխրություն ու մեղմություն է իշխում։ ամեն ինչ նրան երազ է թվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով