Աշոտ Բլեյանը ծնվել է 1955 թվականին, իսկ արդեն 1989 թվականին հիմնել է «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը»։ Հիմա Բլեյանը 70 տարեկան է։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է ուրիշ դպրոցներից նրանով, որ ստեղ բոլորը աշխատւմ են համակարգիչներով, սովորում են ուրիշ ծրագրերով, ուսուցումը նախագծերով է։ Մեր դպրոցը նաև ունի ագարակ, հա՛մ փակ, հա՛մ բաց լողավազաններ, լաբարատորիաներ. բնագիտական, ինժեներատեխնիկական ի տարբերություն ուրիշ դպրոցների։ Ուսուցման մեջ շատ կարևորվում է հայկական, ազգային երգն ու պարը։ Ուսումնական տարին ունի չորս ուսումնական շրջան, որոնցից երկրորդ և չորրորդ շրջանները ձմեռային ու ամառային ճամբարներն են։ Ճամբարները երեխեքը ամենից շատ են սիրում. մեկը սիրում է, որովհետև դասեր չկան, մյուսը, որ կարելի է գնալ ու ընկերների հետ զբաղվել։ Ճամբարներին մենք շատ ենք ճամփորդում և հավես նախագծեր անում։
