- Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 9 զույգ։
Փութաջան, ամպոտ-5, դալար, ծույլ, ուսյալ-1, երկչոտ-6, հինավուրց, գագաթ-7,
օրինական-9, անջրդի-4, ապօրինի-9, ինքնահավան, նոսր-2, ողորկ-3, հեռավոր,
արատավոր-8, խորդուբորդ-3, ջրարբի-4, համարձակ-6, ջինջ-5, տգետ-1, հմուտ, ստորոտ-7,
թանձր-2, անբասիր-8։
2. Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
3. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
4. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
5. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
6. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
3․ Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Ինձ դուր չի գալիս կաթի սերը։ Բլորը սիրո են ձգտում։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետը իր համար ջրի մեջ լողումեր։ Անգլերենում կետը վերջակետ է, իսկ հայերենում միջակետ։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք) Քանոնի օգնությամբ ես գծեցի գիծ։ Ես նվագում էի քանոն։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Քեռիս փոխեց անիվի դողը։ Վախից սիրտս դող ընկավ։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր) Ես նշել եմ իմ ծննդյան տոնը։ Իրա ձայնի տոնը ինձ դուր չի գալիս։
4. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. ավել-պակաս
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ
Զ. պարապ-սարապ
5.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի ձեռք Բ. մի մատ Գ. մի աչք Դ. մի հոնք Ե. մի վիզ
6. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
