Այդ արձանի հեղինակը Թամարա Կվեսիտաձեն է, ոգեշնչվել է Կուրբան Սաիդի «Ալի և Նինո» (1937) վեպից։ Այն պատմում է վրացի քրիստոնյա Նինոյի և մուսուլման Ալիի սիրո պատմությունը, որոնց միությունը չի հաստատվել նրանց ընտանիքների կողմից՝ տարբեր ազգությունների և կրոնների պատճառով։ Կվեսիտաձեն այս ստեղծագործության վրա աշխատել է մոտ երկու տարի, և 2007 թվականին քանդակն ամբողջությամբ պատրաստ էր։ Ամեն երեկո՝ ժամը 19:00-ից սկսած, ութմետրանոց ֆիգուրները դանդաղորեն շարժվում են շրջանագծով, երբեմն մոտենում և միաձուլվում են մեկ ամբողջության մեջ, ապա կրկին հեռանում միմյանցից: Ամբողջական ցիկլը տևում է 10 րոպե:
Այս ամռանը, երբ ընտանիքով հանգստանում էինք Բաթումում, միասին գնացինք արձանը տեսնելու։ Երեկոյան այդ գեղեցիկ նեոնային լույսերի ներքո շատ տպավորիչ էր տեսքը։ Արձանի շու շատ մարդ կար ու մեծ մասամբ հայեր էին։

