162. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին: Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս փոքրիկ ձկների արձակած սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Տեքստում ավելացան նկարագրող բառեր, որոնք տեքստը դարձրեցին ավելի հետաքրքիր
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի մեծ անվնաս կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս ծովային հեըաքրքիր կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ լայն մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ամենատաք ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես բուսական զանազան սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
- Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները երկարատև ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ խիստ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական կարևորագույն տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումները այն դժվար ժամանակ պատժվում էին: Բայց ուշադիր գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով պտտվող երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը, կա՛մ անմիջապես ընկնում են «վաղը», կա՛մ վերադառնում են «երեկվան»:
