Posted on Leave a comment

Հայոց լեզու 22.4.2026

1․Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հանրաճանաչ առևտրական մահացել էր Հնդկաստանում: Դստերը պսակելուց հետո նա, իր ունցվածքը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի պարգև էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն առավել է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ փոքրը քրոջն է սիրում: Ուստի միածայն պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
արդար մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը բոլորովինել էլ չի մահացել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես ամբողջ ունեցվածքս հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանաի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով