Posted on Leave a comment

Հայոց լեզու

1. Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Օր․ Դեղնել- դեղին, ածական
վիճել-վեճ, գոյական

խաղալ-խաղ, գոյական
հնձել-հունձ, գոյական
բուրել-բույր, գոյական
փափկել-փափուկ, ածական
վախենալ-վախ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ գոյական
հավատալ-հավատ գոյական
տխրել-տխուր ածական
ուղղել-ուղիղ ածական
ապշել-ապուշ ածական

2Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Կախարդը նրանց  քարացրեց:
Ծառերը սկսել են ոսկեզօծվել:
Նրանց հարաբերությունները  ջերմացել են;
Այդ զրույցից էլ  առաջացավ գյուղի անվանումը:
Լուսաբաց էր, և նա ճանապարհվեց:
Նա շատ ուշացավ, ներկաները ցրվել էին:

3. Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ: Կարդալ, գնալ, հիմարանալ, զղջալ, հավատալ, նայել, պոկել, շարժել , պտտվել, գրել

4. Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Ընկնել, սևանալ, նկատել, վիրավորել, գեղեցկանալ, ժպտալ, աղքատանալ, կարմրել, ներել, մթնել, երգել, թանկանալ, չքանալ, խնամել, ճաքել, կռվել, կարոտել, վստահել, կապտել, նեղանալ:

5.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Հույս-հուսալ, գիր-գրել, պատերազմ-պատերազմել, հույզ-հուզել, թիվ-թվել, հաշիվ-հաշվել, չու-չվել, ժպիտ-ժպտալ, մահ-մահանալ, վճիռ-վճռել, տոն-տոնել, ծաղիկ-ծաղկել, սեր-սիրել, վկա-վկայել, ծառա-ծառայել, աշակերտ-աշակերտել, ընկեր-ընկերանալ, զանգ-զանգել, հունձ-հնձել, խիղճ-խղճալ, սոսինձ-սոսնձել, խրատ-խրատել, քրքիջ-քրքջալ, ավել-ավլել, դող-դողալ, ընծա-ընծայել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով