1․ Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպիտո) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ հաճախորդին ողջունելուց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:
Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 (թվականին Սպիտակ տանը մի ընդունելության ժամանակ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:
2․ Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:
Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: Հարյուր տարուց ավելի է, ինչ գյուղի աշակերտները պարտադիր քննություն, հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը։
Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, Չեմպիոն ազգանունով:
Սիրելի թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և պայթյունի պատճառով խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)
3․Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:
Ստոկհոլմի թագավորական գրադարանում շախմատին նվիրված հիսուն հազար գիրք կա: (գրադարանում)
Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի մեջ, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)
Նույնիսկ մանրէների անթիվ բանակներ չեն կարող կենդանի օրգանիզմներին հաղթել: (բանակներ)
Անտեսանելի մանրէները ոչնչանում են հատուկ մշակված բույսերի թունավոր նյութերից: (նյութերից, մանրէները)
Բույսերի հյութը իր մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր ունի: (հյութը)
