1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և նշիր դեմքը, թիվը, ժամանակը:
Հայաստանի ամենաբարձր լեռը համարվում է Արագածը։ Նա ունի չորս գագաթ։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկվում է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։
համարվում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
ունի-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
կոչվել է-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
ծածկվում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
հայտնվում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
բխում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու, տանձենու, դեղձենու և սալորենու ճուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ։
աշուն է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
մտան-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
ճկվել էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ անցյալ ժամանակ
նայում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
հիանում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
թռչկոոտում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
օգտվում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
հավաքում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
դասավորում էին-երրորդ դեմք, հոգանակի թիվ, անցյալ ժամանակ
Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ։ Դրա համար ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս։ Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը։ Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը, իսկ այսօր միանում է Քուռ գետին։
եղել է-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
կոչել է-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
լցվում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ
լցվում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
միանում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
2.Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:
1) թռնելիս, կարոտած, դիպչող, մոտեցած
2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել
3) փախչելիս, սառչող, կպած, թարմեցնել
4) փրկված, շփոթացնել, կառչող, խոսող
3. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:
2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:
3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:
4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:
4. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:
2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:
3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:
4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը:
5. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:
1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:
2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:
3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:
4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:
