Posted on Leave a comment

Հանրահաշիվ 13.4.2026

1.Տուփում կա 5 կարմիր և 5 կապույտ գնդակ: Տուփից պատահական հանում ենք մի գնդակ: Որքա՞ն է հավանականությունը, որ այն կլինի կարմիր:
1/2

2.Մետաղադրամը նետում ենք մեկ անգամ: Ինչի՞ է հավասար զինանշան ընկնելու հավանականությունը:
1/2

3.Զառը նետում ենք մեկ անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի 4 թիվը:
1/6

4.Դասարանում կա 12 տղա և 8 աղջիկ: Ուսուցիչը պատահականությամբ ընտրում է մի աշակերտի: Որքա՞ն է հավանականությունը, որ ընտրված աշակերտը աղջիկ կլինի:
8/20=2/5

5.Զառը նետում ենք մեկ անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ կբացվի զույգ թիվ:
1/2

6.Տուփում կան քարտեր՝ 1-ից մինչև 20 թվերով: Պատահական հանում ենք մի քարտ: Որքա՞ն է հավանականությունը, որ քարտի վրայի թիվը կլինի 5-ի բազմապատիկ:
1/5

7.Զամբյուղում կա 4 կանաչ, 6 դեղին և 10  կարմիր խնձոր: Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանված խնձորը դեղին չի լինի:
7/10

8.Երկնիշ թվերի մեջ պատահական ընտրում ենք մեկ թիվ: Որքա՞ն է հավանականությունը, որ այդ թվի թվանշանների գումարը կլինի 3:
3/90=1/30

9.Նետում ենք երկու զառ միաժամանակ: Որքա՞ն է հավանականությունը, որ բացված թվերի գումարը կլինի 12:
1/12

10.Պատահական ընտրում ենք մի բնական թիվ, որը չի գերազանցում 30-ը: Որքա՞ն է հավանականությունը, որ այդ թիվը կլինի պարզ թիվ:
9/30

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով