- Ո՞ր հարթությունն է կոչվում կոորդինատային հարթություն և ի՞նչ այլ անունով է այն հայտնի մաթեմատիկայում։
Կոորդինատային հարթություն կոչվում է այն հարթությունը, որի վրա ընտրված են երկու փոխուղղահայաց թվային ուղիղներ, որոնք հատվում են իրենց զրոյական կետերում։
Այս համակարգը հաճախ անվանում են նաև Դեկարտյան կոորդինատային համակարգ՝ ի պատիվ ֆրանսիացի մաթեմատիկոս Ռենե Դեկարտի։ - Ինչպե՞ս են կոչվում կոորդինատային համակարգի հորիզոնական և ուղղահայաց առանցքները։
Աբսցիսների առանցք և օրդինատների առանցք - Կետի կոորդինատները գրելիս ո՞ր առանցքի արժեքն է գրվում առաջին տեղում և ո՞րը՝ երկրորդ։
Առաջինը՝ Աբսցիսների, երկրորդը՝ օրդինատների։ - Ի՞նչ կոորդինատներ ունեն այն կետերը, որոնք գտնվում են կոորդինատների սկզբնակետում և կոորդինատային առանցքների վրա։
Կոորդինատների սկզբնակետը ունի O(0, 0) կոորդինատներ։ Աբսցիսների առանցքի վրայի կետերն ունեն y=0 կոորդինատ, իսկ օրդինատների առանցքի վրայինը՝ x=0 կոորդինատ։ - Քանի՞ քառորդների է բաժանվում կոորդինատային հարթությունը։
4 - GeoGebra ծրագրով նշիր A կետը, որի կոորդինատներն են (4; 2):
- GeoGebra ծրագրով նշիր B կետը, որի աբսցիսը -3 է, իսկ օրդինատը՝ 5:
- GeoGebra ծրագրով նշիր C կետը III քառորդում, որի կոորդինատները հավասար են -6-ի և -2-ի:
- GeoGebra ծրագրով նշիր D կետը, որի աբսցիսը 7 է, իսկ օրդինատը՝ -4:

10. GeoGebra ծրագրով նշիր K(-4; -2), L(0; 4) և M(4; -2) կետերը, միացրու դրանք հատվածներով և տես, թե ինչպիսի եռանկյուն ստացվեց։

