Posted on Leave a comment

Հանրահաշիվ 8.4.2026

1. Վերջին ամիսներին բասկետբոլի մարզումներին Վահագնի կատարած 1200 նետումից 930-ի ժամանակ գնդակը հայտնվել է զամբյուղում։ Ի՞նչ հավանականությամբ է Վահագնը իրացնում նետումները:
930/1200=93/120=31/40

2. Երևան-Գյումրի երթուղու միկրոավտոբուսը 50 ուղևորափոխադրումից 38-ի դեպքում Գյումրի է հասել գրաֆիկից շուտ, իսկ մնացած դեպքերում՝ ուշ։ Որքա՞ն է հավանականությունը, որ այդ միկրոավտոբուսով Գյումրի մեկնելիս Նարեն տեղ կհասնի գրաֆիկից ուշ:
12/50=6/25

3. Վերջին 4 շաբաթվա ընթացքում Մարգարիտան 17 անգամ դպրոց է գնացել սպիտակ վերնաշապիկով, 3 անգամ՝ սև։ Սուսանը  նույն ժամանակահատվածում 14 անգամ հագել է սպիտակ վերնաշապիկ, իսկ մնացած օրերին՝ սև։

ա) Որքա՞ն է Մարգարիտայի՝ սպիտակ վերնաշապիկով դպրոց գնալու հավանականությունը: 17/20

բ) Որքա՞ն է Սուսանի՝ սպիտակ վերնաշապիկով դպրոց գնալու հավանականությունը։ 7/10

գ) Մարգարիտայից և Սուսանից ո՞վ է ավելի հաճախակի դպրոց գնում սպիտակ վերնա-շապիկով: Մարգարիտան

4. Անուշը վերջին 20 թեստից անսխալ գրել է 17-ը:

Ի՞նչ հավանականությամբ է Անուշը թեստ գրում անսխալ: 17/20

5. Արամն ու Նաիրան նույն ճանապարհով են դպրոց գնում: Ապրիլ ամսվա 22 ուսումնական օրերի ընթացքում նրանք պատահաբար հանդիպել են 11 անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ մայիսի որևէ ուսումնական օր նրանք նորից կհանդիպեն, եթե հայտնի է, որ մայիսն ունի 20 աշխատանքային օր, և նրանց սովորությունները չեն փոխվել։ 1/2
Հարցեր կրկնողություն բաժնից
6. Կիրառե՛ք բազմապատկման բաշխական օրենքը.

ա) (x + 2) * 3 ,

բ) (y + 5) * 20 ,

գ) (2z + 5) * 4 ,

դ) (30 — x) * 10 ,

ե) (- 2x + 8) * 7= -14x+56 ,

զ) (- m — 6) * 7 = -7m-42,

է) (- 13a — 4)(- 3)=39a+12

ը) (- 8m — n) * x=-8mx-nx

7. Լուծե՛ք հավասարումը.

ա) x + 7 = — 2

բ) x + 11 = — 20

գ) 16 + x = 0

դ) 30 + x = — 24

ե) x + 9 = — 5

զ) x + 13 = — 31
x=-44

է) 63 + x = — 63

ը) 97 + x =-49:
Խնդիր ֆլեշմոբից։ Լուսեն և Մարիամը ձևավորեցին 145 զատկական ձու։ Լուսեն րոպեում ձևավորում է 2 ձու, իսկ Մարիամը՝ 3։ Որքա՞ն ժամանակ աշխատեց նրանցից յուրաքանչյուրը, եթե Մարիամն աշխատել է 10 րոպե պակաս, քան Լուսեն։ 2x+(x-10)*3=145, x= 35, x-10=25, Պատ.՝ 35,25 ր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով