Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում


- Ներկայացնել կաթնաթթվային բակտերիաների նախագիծը։
- Օկտակար և վնասակար բակտերիաների կառուցվածքը և տեսակները։
Բակտերիաները բաղկացած են ռիբոսոմներից, ներառուկներից, օրինակ` սպիտակուցներ, նյութափոխանակության արգասիքներից և ժառանգական նյութից։ (տես նկարը) - Բակտերիաներըի դերը մարդու կյանքում և բնության մեջ։
Բակտերիաները հսկայական դեր են կատարում բնության մեջ և մարդու կյանքում։ Սապրոտրոֆ բակտերիաներն առաջացնում են նեխում և փտում, մասնակցում հումուսի առաջացմանը։ Կաթնաթթվային բակտերաների շնորհիվ մենք ստանում ենք մածուն, թթվասեր և այլն։ Բակտերիաները կարող են առաջացնել հիվանդություններ, վնասել կենդանիներին և բույսերին։ - Բորբոսասնկերի տեսակները և կառուցվածքը։
Բորբոսասնկերից են մուկորը, պենիցիլիումը, ասպերգիլը, ֆուզարիումը:
Նրանց սնկամարմինը կազմված է բարակ անգույն թելերից, որոնք ճյուղավորվելով՝ առաջացնում են բորբոս: Բազմացման շրջանում սնկամարմնից հիֆերը բարձրանում են դեպի վեր:
- Բորբոսասնկերի դերը մարդու կյանքում։
Բորբոսասնկերը վտանգավոր են մարդու համար, այդ պատճառով պետք է ուշադիր լինել, որ բորբոսնած սնունդ չուտենք։ - Գլխարկավոր սնկերի կառուցվածքը և տեսակները։
Գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:
Պտղամարմինը կազմված է գլխարկից և ոտիկից։ Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: - Ինչպես հասկանալ գլխարկավոր սունկը ուտելու է, թե թունավոր։
Թունավոր սնկի նշան է, օրինակ, վառ գունավորումը։ - Ֆլեշմոբ։ կատարել եմ
- Ներկայացնել սեպտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։