Posted on Leave a comment

Հայոց լեզու 15.9.2025

4․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

   Կրկնակ բաղաձայնները գրվում են

ա) ձայնարկություններում և դրանցից կազմված բառերում (օր.`թը˜շշ, թ շշոց, թշշալ):

բ) անդորր, բերրի, մրրիկ, տարր, օրրան բառերում,

գ) ինն բառում և դրանից կազմված բաղադրյալ բառերում,

դ) մի շարք այլ լեզուներից փոխառած բառերում (օր.Էմմ ա, Աննա ,տոննա և այլն):

   Կրկնակ բաղաձայններ կարող են առաջանալ՝

ա) երբ բաղաձայնով ավարտվող  բառի կամ արմատի վրա  ավելանում են նույն բաղաձայնով սկսվող մասնիկներ (օր.՝ սեղան+ներ, եր +ր որդ),

բ) հնչյունափոխության  հետևանքով (օր՝. ծնունդ- ծննդյան, ուղիղ- ուղղանկյուն):

 Հատուկ անվան սկզբում յէվ  հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում բաղադրյալ բառերում, որտեղ վ-ն արմատի սկզբում  է:

Բառամիջում  եվ  հնչյունակապակցությունը երկու տառով է գրվում բաղադրյալ բառերում, որտեղ վ-ն արմատի սկզբնատառն է (գինե- վաճառ, կարե-վեր):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով