Posted on Leave a comment

Հայոց լեզու 6.10.2025

Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Ընդգծիր ածանցները:

Օրորել-օրորոց, պահել-պահարան, սրել-սրիչ, գործել-գործիչ, գրել-գրիչ, երգել-երգիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմիչք, հագնել-հանգուստ, ձգել-ձգիչ, փակել-փակիչ, փաթաթել-փաթաթան, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձակ, քերել-քերիչ, զսպել-զսպանակ, ջնջել-չնչոց, ծածկել-ծածկոց, կապել-կապոց:

93. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք, ձեռնափայտ, անձեռ, անձեռոցիկ
հույս, անհույս, հուսահատ, անհուսաբեր
վերջ, անվերջ, վերջաբան, անվերջություն
գետ (գիտ), գիտություն, տգիտություն, անգետ
Օրինակ՝ հույս-հուսահատ, անհուսալի, լիահույս

95. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ- ինքնագոհ
իրեն հավանող-ինքնահավան
իր կյանքի պատմությունը-ինքակենսագրություն
ինքն իրեն կրթել-ինքնակրթություն
իրեն ժխտել-ինքնամերժում
իրեն սիրելը-ինքնասեր
իրեն կառավարելը-ինքնիշխան

96. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծակահարվում:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար ապաստարան փնտրելիս պետք է հեռաալ կաղնուց:

Կանաչապատումը փրկում է քաղաքաբնակներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտենյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

97. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայր, որոնք բազմիցս հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանները ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փոսեր ու մետաղաձուլարաններ:

Ուղղագրական վարժություններ

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռմբարկու, գամփռ, բմբուլ, անպայման, ամբողջապես, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպամած, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, անբարբառ, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, ճամբար,  բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ա-պշող, անպայման, անբարիշտ, ամբարտավան, թմբուկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով