- Ո՞վ էր Արշակունիների արքայատոհմի հիմնադիրը Հայաստանում:
Տրդատ առաջինն էր Արշակունիների արքայատոհմի հիմնադիրը Հայաստանում։
- Ո՞ր քաղաքն է հիմնադրել Վաղարշ I Արշակունին և որպես մայրաքաղաք:
Վաղարշապատը։
- Ո՞ր հռոմեական կայսեր օրոք է կնքվել Հռանդեայի դաշնագիրը:
Ներոն կայսրի օրոք էր կնքվել Հռանդեայի դաշնագիրը։
- Ի՞նչ է նշանակում «Անդրեփրատյան համադաշնություն» տերմինը:
Այդ տերմինը նշանակում է Եփրատից արևելք գտնվող պետությունների միություն՝ ուղղված Հռոմի դեմ։
- Քանի՞ տարի տևեց հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը:
Հռոմեա-պաթևական տասնամյա պատերազմը տևեց 10 տարի սկսած 54 թվականից մինչև 64 թվականը։
- Ինչու՞ Հռանդեայի դաշնագրից հետո Տրդատ I-ը ստիպված էր մեկնել Հռոմ՝ թագը ստանալու Ներոնի ձեռքից:
Որ Ներոնը իրեն թագադրեր և ճանաչեր, որպես Հայաստանի թագավոր։
- Նկարագրե՛ք Կորբուլոնի ռազմական արշավանքի նպատակներն ու հետևանքները Հայաստանի համար:
Կորբուլոնի ռազմական արշավի նպատակը Հայաստանը պահել հռոմեական ազդեցության տակ, իսկ հետևանքը ժամանակավոր հաջողություն, ապա՝ դիվանագիտական լուծում։
- Ինչպե՞ս հայ ազնվականության դավադրությունները խոչընդոտում էին Հռոմի քաղաքականությանը Հայաստանում:
Նրանք հաճախ շեղում էին կողմնորոշումը ու խանգարում էին Հռոմի ծրագրերին։
- Ո՞րն էր Վաղարշ I-ի դիվանագիտական գլխավոր հաջողությունը պարթևական քաղաքականության մեջ:
Վաղարշ I-ի գլխավոր հաջողությունը պարթևական քաղաքականության մեջ արշակունիների հաստատումն էր Հայաստանում։
- Ինչո՞ւ Հռոմը բարձրացրեց Ատրպատականի և Վիրքի կարգավիճակը՝ ի հակակշիռ Հայաստանի:
Հռոմը այդ նրա համար արեց, որ Հայաստանի ազդեցությունը թուլացներ։
- Ինչպե՞ս Տրդատ I-ին հաջողվեց պահպանել Հայաստանի միասնությունը երկու հզոր տերությունների միջև:
Տրդատ 1-ը կարողացավ պահպանել Հայաստանի միասնությունը Հռոմի և Պարթևստանի ազդեցությունը հավասարակշռելու օգնությամբ։
- Ո՞րն էր Պետուսի զորքի ջախջախման հիմնական պատճառը Հռանդեայի ճակատամարտում:
Վատ կազմակերպվածությունն ու սխալ ռազմավարությունն էր Պետուսի զորքի ջախջախման հիմնական պատճառը։
- Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ներոն կայսրը Հայաստանի նկատմամբ մինչև պատերազմը:
Փորձում էր Հայաստանը պահել իր ազդեցության տակ առանց մեծ պատերազմի։
- Որո՞նք էին Անդրեփրատյան համադաշնության անդամները և ի՞նչ նպատակ էր հետապնդում այն:
Պարթևաստան և նրա դաշնակիցները՝ նպատակ՝ պայքար Հռոմի դեմ։
- Ինչո՞ւ Արտաշատը դարձավ Կորբուլոնի առաջին թիրախը, այլ ոչ թե Տիգրանակերտը:
Պարթևաստան և նրա դաշնակիցները՝ նպատակ՝ պայքար Հռոմի դեմ։
- Ինչպե՞ս Տրդատ I-ը վերականգնեց Հայաստանի տնտեսությունը պատերազմից հետո:
Վերակառուցեց քաղաքները և զարգացրեց առևտուրը։
- Ո՞րն էր հայոց ավագանու դերը սոցիալական և իշխանական կառույցների պահպանման գործում:
Պահպանում էին պետական կառույցներն ու իշխանությունը։
- Ինչու՞ Տրայանոս կայսրը խախտեց Հռանդեայի համաձայնությունը և նվաճեց Հայաստանը:
Ցանկանում էր այն դարձնել հռոմեական նահանգ։
- Ինչպե՞ս փոխվեց հռոմեական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Տրայանոսի մահից հետո:
Հռոմը հրաժարվեց ուղիղ կառավարումից։
- Ո՞րն էր Վաղարշ II-ի ճկուն քաղաքականության արդյունքը հռոմեական կայազորի դուրսբերման հարցում:
Հռոմեական զորքերը դուրս բերվեցին Հայաստանից։
- Ինչո՞ւ Հռոմը ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին՝ հայկական բանակը հզորացնելու համար:
Որպեսզի Հայաստանը մնա ուժեղ բուֆեր պետություն։
- Ինչպիսի՞ սպառնալիքներ կային Հայաստանի համար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների կողմից:
Քոչվոր ցեղերի հարձակումներ։
- Ո՞րն էր Խոսրով I Արշակունու գահակալման շրջանի գլխավոր ռազմական մարտահրավերը:
Արտաքին թշնամիների դեմ պայքարը։
- Ինչու՞ է Վաղարշ I-ը համարվում Հայաստանում Արշակունիների ժառանգական իշխանության հիմնադիրը:
Քանի որ հաստատեց Արշակունիների ժառանգական գահակալությունը։
- Ինչպե՞ս հայ-պարթևական համագործակցությունը հանգեցրեց Մեծ Հայքում պարթևական գերակայության վերացմանը:
Ամրապնդեց Հայաստանի ինքնուրույնությունը։
- Վերլուծե՛ք Հայաստանի դերը որպես բուֆերային պետություն հռոմեա-պարթևական հակամարտությունում: Ինչպե՞ս հայոց ավագանուն հաջողվեց պահպանել պետական ինքնիշխանությունը՝ մանևրելով երկու տերությունների միջև:
Հայաստանը գտնվում էր Հռոմի և Պարթևաստանի միջև և հավասարակշռում էր նրանց ազդեցությունը։ Հայոց ավագանին դիվանագիտությամբ պահպանում էր անկախությունը։
- Համեմատե՛ք Կորբուլոնի և Պետուսի ռազմավարությունները Հայաստանում: Ինչո՞ւ նույն հռոմեական բանակը մեկ դեպքում հաղթեց, մյուս դեպքում ջախջախվեց: Ո՞ր գործոններն էին որոշիչ:
Կորբուլոնը փորձառու և հաջող հրամանատար էր, իսկ Պետուսը թույլ և սխալներ թույլ տվող։ Այդ պատճառով արդյունքները տարբեր էին։
- Գնահատե՛ք Հռանդեայի դաշնագրի (64 թ.) երկարաժամկետ հետևանքները Հայաստանի, Հռոմի և Պարթևաստանի համար: Արդյո՞ք այն կայուն խաղաղություն ապահովեց, թե՞ միայն ժամանակավոր զինադադար:
Այն ապահովեց ժամանակավոր խաղաղություն, բայց ոչ երկարատև կայունություն։
- Ինչպե՞ս է Տրայանոսի արշավանքը (114-117 թթ.) և նրան հաջորդած կայսրերի քաղաքականությունը ցույց տալիս հռոմեական կայսերական գաղափարախոսության փոփոխությունները: Ինչու՞ Հռոմը վերջնականապես հրաժարվեց Հայաստանը նահանգ դարձնելուց:
Սկզբում Հռոմը փորձում էր նվաճել, հետո անցավ ավելի ճկուն քաղաքականության։
- Վերլուծական շարադրանքով պատասխանե՛ք. ի՞նչ պայմաններում է հնարավոր պահպանել հավասարակշռությունը երկու մրցակից տերությունների միջև (օրինակով Հայաստանը Հռոմի և Պարթևաստանի միջև): Համեմատե՛ք այս երկընտրանքը ժամանակակից միջազգային հարաբերությունների որևէ օրինակի հետ:
Փոքր պետությունները կարող են պահպանել անկախությունը՝ վարելով խելամիտ և ճկուն քաղաքականություն, ինչպես Հայաստանը Հռոմի և Պարթևաստանի միջև։