Posted on Leave a comment

Գրականություն 10.9.2025

  1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա-արքա, քրգջալ-քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել-հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք-ավագ:

  1. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ-զվարթ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ-արթնանալ, վաղորդյան,  շքերդ, օրիորդ:

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել-շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր, դադար, 
օդանցք, անօդևան-անօբևան, բացօդյա-բացօթյա:

  1. Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա Ֆրանսիա, Անգլիա, Անանիա, Գերմանիա, բամիա, Սլովակիա, միլիարդ:

  1. Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ, մեջնդմեջ, սրընթաց, վերընթաց, անընկեր, դասընկեր, մերթընդմերոթ:

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները  ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

Posted on Leave a comment

Ի՞նչ է նշանակում լինել հարուստ

Մարդիկ սխալմամբ կարծում են, թե հարուստ մարդիկ աշխարհի ամենաերջանիկ ու անհոգ մարդիկ են։ Իրականում դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև հարուստ դառնալու համար նրանք շատ երկար ճանապարհ են անցնում։ Այդ մարդիկ աշխատում են ինքնամոռաց, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ Այդ մարդիկ շատ աշխատասեր և նպատակասլաց են և հենց այդ պատճառով էլ շուտ թ ուշ հասնում են իրենց երազանքին։ Հարստությունը միշտ չի, որ նրանց տալիս է հանգստություն։ Դրա ճանապարհին շատ հաճախ կորցնում են ընկերներ, բարեկամներ, որովհետև նաև իրանց դավաճանում են, նախանձում են չեն հասկանում։ Լինում են նաև հակառակը երբ շրջապատում հայտնվում են նոր մարդիկ, որոնց իրենք մինչև վերջ չեն վստահում։ Կարծում են, որ մենակ փողի համար են ընկերություն անում։

Posted on Leave a comment

Հայոց լեզու 8.9.2025

Հնչյունաբանություն                            

 1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր– յ ու ր ա ք ա ն չ յ ու ր, արհամարհել– ա ր հ ա մ ա ր է լ, ակնդետ– ա կ ը ն դ է տ, լուսնկա– լ ու ս ն ը ն կ ա, ուղևորվել– ու ղ է վ օ ր է լ, երկաթյա– յ է ր կ ա թ յ ա, Սեբաստիա– ս է բ ա ս տ ի ա, հիացմունք– հ ի յ ա ց մ ու ն ք:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

հնչյունները ձայնավորներ են:

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են:

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով: Աշխարհ, անորակ, ակ, էշ, ամպ

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: Արջ, երազ, ուժ, եզ, աղ

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: Բու, Դու, ձու, բազե,

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: Պապի, տատի, կատու, սոսի

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով: Ապակի, երկու, ինը, ոզնի, Իրինա

  • Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: բադ, գազ, զանգ, գանգ, գանձ

բ)  Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով: Բակ, բաս, բաշ, դատ, ժամանակ

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով: Պուպուշ, խաշ, սունկ, ճանճ, շաշ

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով: կարագ, խաղ, սազ, խեժ, ծարավ

5. Գրի՛ր թե նախորդ վարժության մեջ առաջադրված ո՞ր պահանջին է համապատասխանում տրված բառերից յուրաքանչյուրը:

Որակ–3ա, ոզնի–3դ, երանգ-3բ, եղևնի-3դ, տերև-4դ, ճանապարհ–4գ, կաթսա–3դ, արոտ–3ա:

  • Հատ-հատ արտասանի՛ր տրված խուլ բաղաձայնները. ո՞ր շարքի հնչյունները կանվանես շնչեղ խուլ (պատասխանդ պատճառաբանի՛ր):

Բ շարքը լրացրո՛ւ:

Ա.                    Բ.

 պ                     փ

 կ                       ք

տ                       ց

ծ                     թ

ճ                     չ

  • Տրված հնչյունները բաժանի՛ր երեք շարքի և անվանի՛ր շարքերից յուրաքանչյուրը:

Բ, ծ, գ, փ, ճ, դ, պ, ձ, ջ, կ, ք, տ, թ, ց, չ:

ՁայնեղԽուլՇնչեղ խուլ
Բ, գ, դ, ձ, ջԾ, ճ, պ, կ, տՓ, ք, թ, ց, չ
  • Բարձրաձայն արտասանի՛ր տրված հնչյունները (ուշադրությո՛ւն դարձրու լեզվիդ, շրթունքներիդ): Փորձի՛ր բացատրել, թե այս խմբավորումն ինչի՛ հիման վրա է կատարել:

1.  Մ, բ, փ: շրթերը պետք է կպցնել պ, ֆ, վ

2. Լ, ր, տ, զ, շ, թ, ձ, ծ, ց, ջ, չ: լեզվով ենք արտաբերում ն, դ, ճ, ս, ժ, ո

3. Գ, կ, ք, խ: կոկորդով ղ

  • Հետևյալ հնչյունները տեղադրի՛ր նախորդ վարժության շարքերում:

Ն, վ, ֆ, դ, պ, ճ, ս, ժ, ղ, ո:

Posted on Leave a comment

Պատմություն 6-9.9.2025

Առաջադրանք 1

«Իմ արժեքներն ու ակնկալիքները նոր ուսումնական տարում»

Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ

  1. Ի՞նչն է  քեզ համար ամենակարևորը դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ……։ Ընկերություն
  2. Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։ Փոխօգնություն
  3. Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։ Հեռախոսները
  4. Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։ Ոչ մի բան
  5. Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։ Ոչ մի բան

Բ. Իմ նպատակներն ու հմտությունները

  1. Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։ Պատմական վերլուծություն
  2. Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։ ոչ մի
  3. Կուզե՞իր մասնակցել նախագծային աշխատանքների (օր.՝ փոքր հետազոտություն, ներկայացում, թիմային նախագիծ)․ ինչ թեմայով։ ոչ
  4. Եթե ուսումնական տարվա վերջում նայես հետ՝ ի՞նչ կուզեիր ասել․ «Ես կարողացա․․․»։ հաջող անհաջող
  5. Ի՞նչն է քեզ ամենից շատ մոտիվացնում սովորել․ գնահատականը, ուսուցչի ու ծնողների կարծիքը, անձնական հետաքրքրությունը, թե՞ ապագայի մասնագիտության մասին պատկերացումը։ ոչ մի բանը
Posted on Leave a comment

Ալիի և Նինոյի արձանը Բաթումիում

Այդ արձանի հեղինակը Թամարա Կվեսիտաձեն է, ոգեշնչվել է Կուրբան Սաիդի «Ալի և Նինո» (1937) վեպից։ Այն պատմում է վրացի քրիստոնյա Նինոյի և մուսուլման Ալիի սիրո պատմությունը, որոնց միությունը չի հաստատվել նրանց ընտանիքների կողմից՝ տարբեր ազգությունների և կրոնների պատճառով։ Կվեսիտաձեն այս ստեղծագործության վրա աշխատել է մոտ երկու տարի, և 2007 թվականին քանդակն ամբողջությամբ պատրաստ էր։ Ամեն երեկո՝ ժամը 19:00-ից սկսած, ութմետրանոց ֆիգուրները դանդաղորեն շարժվում են շրջանագծով, երբեմն մոտենում և միաձուլվում են մեկ ամբողջության մեջ, ապա կրկին հեռանում միմյանցից: Ամբողջական ցիկլը տևում է 10 րոպե:

Այս ամռանը, երբ ընտանիքով հանգստանում էինք Բաթումում, միասին գնացինք արձանը տեսնելու։ Երեկոյան այդ գեղեցիկ նեոնային լույսերի ներքո շատ տպավորիչ էր տեսքը։ Արձանի շու շատ մարդ կար ու մեծ մասամբ հայեր էին։