- ABC եռանկյան A անկյունը 72° է, իսկ C անկյունը՝ 43°։ Գտեք B անկյունը։
<B=65
- ABC եռանկյան B անկյունը 2 անգամ մեծ է A անկյունից, իսկ C անկյունը 30° է։ Գտեք A և B անկյունները։
<A=50, <B=100
- Եռանկյան անկյուններից մեկը 90° է, իսկ մյուս երկու անկյունների տարբերությունը 24° է։ Գտեք եռանկյան բոլոր անկյունները։
90, 33, 57
- Եռանկյան երկու անկյունները 35° և 85° են։ Գտեք երրորդ անկյունը և որոշեք՝ եռանկյունը սուրանկյուն է, ուղղանկյուն, թե բութանկյուն։
Սուրանկյուն է
- Եռանկյան անկյուններն են 40°, 60° և 80°։ Գտեք յուրաքանչյուր արտաքին անկյան չափը։
100, 120, 140
- Հավասարասրուն եռանկյան գագաթային անկյունը 36° է։ Գտեք հիմքի երկու անկյունները։
72
- Հավասարասրուն եռանկյան հիմքի անկյուններից մեկը 72° է։ Գտեք գագաթային անկյունը։
36
- Հավասարասրուն եռանկյան կողմերից մեկը 14 սմ է, մյուս երկու կողմերը՝ 9-ական սմ։ Գտեք եռանկյան պարագիծը։
32
- Հավասարասրուն եռանկյան պարագիծը 32 սմ է։ Հիմքը 8 սմ է։ Գտեք յուրաքանչյուր սրունքի երկարությունը։
12
- Ուղղանկյուն եռանկյան մի սուր անկյունը 25° է։ Գտեք մյուս սուր անկյունը։
65
- Ուղղանկյուն հավասարասրուն եռանկյան սուր անկյուններից մեկը 45° է։ Գտեք մնացած անկյունները։
45, 90
- Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 30° է, իսկ ներքնաձիգը՝ 20 սմ։ Գտեք 30° անկյան հանդիպակաց էջի երկարությունը։
10
- Ուղղանկյուն եռանկյան կողմերի երկարություններն են 6 սմ, 8 սմ և 10 սմ։ Նշիր որոնք են էջերը, որը՝ ներքնաձիգը։
Էջեր 6, 8, ներքնաձիք 10
- Ուղիղ գծի վրա վերցված A, B, C կետերը այնպես, որ B կետը գտնվում է A-ի և C-ի միջև։ Գտեք AC հատվածի երկարությունը, եթե AB=7 սմ, BC=5 սմ։
12
- Երկու ուղիղներ հատվում են O կետում։ Ստացված չորս անկյուններից մեկը 65° է։ Գտեք մյուս երեք անկյունների աստիճանային չափերը։
65, 115, 115