Երկրաչափություն պարապմունք 14
1․Ձևակերպեք Թալեսի թեորեմը:
Եթե երկու ուղիղներից մեկի վրա հաջորդաբար տեղադրված են մի քանի հավասար հատվածներ, և դրանց ծայրակետերով տարված են երկրորդ ուղիղը հատող զուգահեռ ուղիղներ, ապա երկրորդ ուղղի վրա անջատվում են իրար հավասար հատվածներ, տես նկարը։
2․Ի՞նչ է եռանկյան միջին գիծը: Geogebra ծրագրով ցույց տուր եռանկյան միջին գիծը։

3․Ի՞նչ հատկություններ ունի եռանկյան միջին գիծը (ինչի՞ն է զուգահեռ և ինչի՞ է հավասար):
Եռանկյան միջին գիծը զուգահեռ է դրա կողմերից մեկին և հավասար է այդ կողմի կեսին:
4․Քանի՞ միջին գիծ կարելի է տանել ցանկացած եռանկյան մեջ:
3
5․Եռանկյան կողմը 14 սմ է: Որքա՞ն է այդ կողմին զուգահեռ միջին գծի երկարությունը:
7սմ
6․Եռանկյան միջին գիծը 6 սմ է: Որքա՞ն է այն կողմի երկարությունը, որին զուգահեռ է այդ միջին գիծը:
12սմ
7․ a ուղղի վրա նշված են իրար հավասար 3 հատվածներ, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը նույնն է: Դրանց ծայրակետերով տարված զուգահեռ ուղիղները հատում են b ուղիղ, որի վրա առաջանում են հատվածներ: Հայտնի է, որ դրանցից առաջինի երկարությունը 5սմ է: Որքա՞ն է հաջորդ երկու հատվածների երկարությունների գումարը:
5+5 = 10սմ
8․Եռանկյան կողմերն են 8 սմ, 10 սմ և 12 սմ: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծերն են:
p = (8+10+12)/2 = 15սմ
9․Եռանկյան միջին գծերով կազմված եռանկյան պարագիծը 15 սմ է: Որքա՞ն է սկզբնական եռանկյան պարագիծը:
30սմ
10․Հավասարակողմ եռանկյան պարագիծը 36 սմ է: Գտեք նրա միջին գծի երկարությունը:
6սմ