1. Ի՞նչ է զուգահեռագիծը։ Ձևակերպիր զուգահեռագծի սահմանումը։Տեղադրիր նկարը։
Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են
2. Զուգահեռագծի ո՞ր կողմերն են իրար հավասար։
իրար զուգահեռ կողմերն են իրար հավասար
3. Զուգահեռագծի կից անկյունների մասին ի՞նչ կարող ես ասել։
Կից անկյունների գումարը 180○
4. Զուգահեռագծի անկյունագծերը ի՞նչ հատկություն ունեն։
Անկյունագծերի հատման տեղով անկոյւնագծերը կիսվում են երկու հավասար մասի
5. Գրիր զուգահեռագծի երեքհայտանիշները։
1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:
6. Զուգահեռագծի կողմերից մեկը 8 սմ է, իսկ մյուսը՝ 13 սմ։ Գտիր զուգահեռագծի պարագիծը։
42սմ
7. Զուգահեռագծի պարագիծը 46 սմ է։ Նրա կողմերից մեկը 15 սմ է։ Գտիր մյուս կողմի երկարությունը։
8սմ
8. Զուգահեռագծի մի անկյունը 65° է։ Գտիր նրա մնացած երեք անկյունների աստիճանային չափերը։
115, 65 115
9. Զուգահեռագծի մի անկյունը մյուսից 40°-ով մեծ է։ Գտիր զուգահեռագծի բոլոր անկյունները։
70, 70, 110, 110
10. Զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում։ Եթե AC = 18 սմ և
BD = 24 սմ, գտիր AO, OC, BO և OD հատվածների երկարությունները։
Ըստ անկյունագծերի հատկության AO=9, OC=9, BO=12, OD=12
11. Զուգահեռագծի կողմերից մեկը 9 սմ է, իսկ մյուսը՝ 15 սմ։ Գտիր նրա պարագիծը։
48
12. ABCD զուգահեռագծում ∠A = 3∠B։ Գտիր զուգահեռագծի բոլոր անկյունների աստիճնային չափ։
45, 45, 135, 135
13.Զուգահեռագծի անկյուններից մեկը մյուսից 36°-ով մեծ է: Գտիր զուգահեռագծի բոլոր անկյունների աստիճանային չափերը։
72, 72, 108, 108
14. ABCD զուգահեռագծի պարագիծը 54 սմ է։ AB կողմը BC կողմից 5 սմ-ով երկար է։ Գտիր AB և BC կողմերի երկարությունները։
16, 11
