«Երևանը պատմում է» նախագիծ

Մալականի այգի

Պաշտոնական անունը «Նոր Արաբկիր» զբոսայգի է։ Չնայած դրան՝ տեղացիները անվանում են մալականի այգի, քանի որ դրա շրջակայքում ապրում են ռուս մալականներ։ Մալականի այգին գտնվում է Արաբկիր թաղամասում Հրազդանի կիրճի եզրին։ Այն շատ հանգիստ վայր է, որտեղ սիրում են հանգստանալ բնակիչները։ Առավոտյան ժամերին հատկապաես շատ են մարզվողները և մայրիկները իրենց երեխաների հետ։ Ցերեկվա ժամերին այնտեղ խաղում են դպրոցականները։

Վերջերս այնտեղ բացվել է զիփլայն, որով կարելի է ճախրել կիրճով դեպի Դավթաշեն։

Նոր բացված մարզասարքերի մասում երիտասարդներն են շատ մարզվում։


Պապիկս պատմում է, որ այգու տարածքում և դրա անմիջական հարևանությամբ եղել է մալականների գերեզմանատուն։ Որոշ գերեզմաններ մինչև հիմա կարելի է այնտեղ հանդիպել։

Փոքր ժամանակ շատ էի սիրում բարձրանալ այս հուշարձանի կողքերի թեք հարթակներով։

Նմանատիպ գրառումներ