Գրականություն 6.11.2026
Գովեստները օկտակար են թե ոչ
Իմ կարծիքով գովեստը կարող է լինել հա՜մ օգտակար, հա՜մ ոչ։ Գովեստը կարող է ոգեշնչել շարունակել գործը, զարգանալ, բայց կարող է նաև մարդը գովասանքից հետո մտածի, որ ստացվածը արդեն լավ է և պետք չի շարունակել։ Դրա համար ես մտածում եմ, որ գովասանքը ասելուց պետք է զգույշ լինել և ասել՝ ինչը թերի է, ինչը կարելի է զարգացնել, ինչ ուղղությամբ աշխատել, որ ավելի լավ ստացվի։ Գովասանքը տարբերվում է տարբեր մարդկանց դեպքում։ Օրինակ, եթե վեց տարեկան երեխան գրի մի տող, իրեն կարող են շատ գովել, իսկ եթե քսան տարեկան մարդը մի տող գրի, դրա համար դժվար թե գովեն։
Ես նկատել եմ, որ հաճախ գովեստը բարձրացնում է տրամադրությունը և ոգեշնչում է։ Ես կարծում եմ, որ հատկապես վնասակար են կեղծ գովասանքները, երբ մարդը միայն ուրախացնելու կամ դուր գալու համար է գովում։