1..Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Հեռացող մեքենայի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Շենքի բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողում հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծում էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Աշխատասեր1, ամպամած22, ծույլ1, գրագետ3, երկչոտ4, գագաթ5, օրինական6, անջրդի7, ապօրինի6, նոսր8, ողորկ9, արատավոր10, խորդուբորդ9, ջրարբի7, համարձակ4, ջինջ2, տգետ3, ստորոտ5, թանձր8, անբասիր10։
3.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:
Միջոցառմանը իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Միջոցառմանը մասնակցեց նրանց առաջնորդը:
Կարմիր գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Կարմիր զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է ջրի:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու անմիջապես սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Ու անմիջապես սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս դու էլ չես երգելու:
Այլևս դու չես երգելու:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:
Գառնուկները հոտոտում էին հողը:
4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
1. Կարևոր միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Վախվխելով մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
3. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
4. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
5. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
6. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
7. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
8. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
9. Ծնողներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
10. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
11. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Ինձ դուր չի գալիս կաթի սերը։ Բլորը սիրո են ձգտում։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետը իր համար ջրի մեջ լողումեր։ Անգլերենում կետը վերջակետ է, իսկ հայերենում միջակետ։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
գործիք) Քանոնի օգնությամբ ես գծեցի գիծ։ Ես նվագում էի քանոն։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Քեռիս փոխեց անիվի դողը։ Վախից սիրտս դող ընկավ։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
հանդիսավոր օր) Ես նշել եմ իմ ծննդյան տոնը։ Իրա ձայնի տոնը ինձ դուր չի գալիս։
6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է
