- Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ: Ընչազուրկ1, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց2, անընկճելի3, արագընթաց2, անկոտրում3, դյուրաթեք4, դյուցազնական5, դյուրաբեկ, ճկուն4, աղքատ1, հերոսական5
- Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Բազուկ, զատիկ, փող, վայրի, վարել, հարկ, տալ, մատ, անել, անտառ, աղաց, աներ: - Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր: Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ, Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:
- Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր: Հեռախոս-հեռատես, հանրածանոթ-հանրակրթություն, ձյունածածկ-ձյունապատ, երկրագունդ-երկրաշարժ, կենսակերպ-կենսաբանություն, հնավանդ-հնագետ, մտահոգ-մտամոլոր, բարենպաստ-բարեգործ, ակնթարթ-ակնդետ, լուսանցք-լուսարձակ:
- Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ: Ա. Հակ, անդր, արտ, համ, նախ, վեր, գեր, տար:
Բ. Կարծիք, դարձնել, գրել, գտնել, հարված, զգեստ, օրոք, դասել:
Հակակարծիք, հակահարված, հակադարձ
Անդրադարձ
արտագրել, արտադասարանական
համակարծիք, համազգեստ, համադասական
նախօրոք, նախադասություն, նախահարված
վերադարձ, վերագրել, վերագտնել, վերդասել
տարակարծիք, տարագիր - Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ: Անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անրջել, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, փախչել, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ, բաճկոն, գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մրջյուն, առաջնորդ, դաջել, եղջերու, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, կտրիչ (կտրող գործիք), կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, ամբողջ, դարչնագույն:
7. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:
Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:
Մարդկային-մարդկայնություն, ծայրահեղ-ծայրահեղություն, ստամոքսային-ստամոքսաղիքային, գիտակցություն-անգիտակից, ակնաբույժ-ակնաբուժություն, մթնոլորտ-մթնոլորտային, որոշում-կանխորոշում, ընդհատ-անընդհատ, օրինաչափ-օրինաչափություն, ձեռնարկ-ձեռնարկություն, մանրէ-մանրէաբան, փոխանակություն-էներգափոխանակություն:
8. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Ուղի-ուղեվոր, կապուղի, ուղեբեռ
ուղիղ-ուղղել, ուղղագրություն, ուղամիտ
աղտ-աղտոտել
ախտ-թոքախտավոր, թոքախտ
ուղտ-ուղտավար
թիռ-ինքնաթիռ, թրթիռ
թրջ(ել)-թրջոց
