Փոխանակման ռեակցիայի փորձ
Անհրաժեշտ նյութեր՝
- Նատրիումի հիդրօքսիդի (NaOH) լուծույթ
- Աղաթթվի (HCl) լուծույթ
- Փորձանոթ
Փորձի ընթացքը՝
- Փորձանոթի մեջ լցրո՛ւ նատրիումի հիդրօքսիդի լուծույթը։
- Ավելացրո՛ւ ֆենոֆտալեին
- Ավելացրո՛ւ աղաթթվի լուծույթը։
- Դիտարկի՛ր տեղի ունեցող փոփոխությունները։
- Գրանցի՛ր դիտարկումներդ։
Ռեակցիայի հավասարումը՝
Եզրակացություն
Մենք բաժանվեցինք երեք խմբի։ Ամեն խումբ սկսեց նույն փորձը անել։ Վերցրեցինք փորձանոթ, մեջը լցրեցինք Նատրիումի հիդրոքսիդ, որը թափանցիկ էր։ Հետո մեջը լցրեցինք ու խառնեցինք ֆենոֆտալեին, որի արդյունքում հեղուկը դարձավ կապույտ։ Աղաթթվի լուծույթ խառնելուց հետո արդեն հեղուկը կամաց-կամաց դարձավ թափանցիկ։