Հայոց լեզու 23.11.2026

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն տառը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։

1) խրտվիլակ, թատերգություն, աղոթք (տ կամ թ)

2) հեղ եղել, ապաշխար անք, հայթ այթել (h-ն գրվում է կամ չի գրվում)

3) ձվածեղ, վեհապան-, կ-կտուր (ց կամ ծ)

4) պարկել, եռեսուն, բառբառ (ր կամ ռ)

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ:

1) հարյուր(ութ), ի(սպառ), երկու(երրորդ)

2) մի(երկու), կողք (կողքի), վառ (կարմիր)

3) քափ (քրտինք), ըստ (այդմ), ծովից (ծով)

4) ի (շահ), առ (այսօր), գլուխ (գործոց)

3. Ո՞ր թվականներն են կազմվում հետևյալ 2 եղանակով՝ -ական ածանցով կամ արմատի կրկնությամբ:

1) քանակական

2) դասական

3) բաշխական

4) կոտորակային

4. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են միմյանց հոմանիշ:

1) ոգևորել, քաջալերել, խանդավառել

2) դաժան, վայրագ, կտրիճ

3) լաջվարդ, կապույտ, լուրթ

4) ազնիվ, արդար, ուղղամիտ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման։

1) սկեսուր, տերտեր, տալ

2) աներ, խաղընկեր, բուժքույր

3) այգետեր, տեգր, եղբայր

4) տիկին, սկեսրայր, քեռակին

7) Տրված իմաստները համապատասխանում են ձախ շարքի բառերից չորսին Լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ:

ա. վեմ 1. ճամփորդական ուսապարկ

բ. գավիթ 2. երկար փոս հողի վերին շերտում

գ. ակոս 3. եկեղեցու բակը

դ․ կածան 4. միակտոր պինդ քար

ե․ մախաղ

1) ա-2, բ – 3, գ – 4, ե-1

2) ա-2, բ — 4, դ – 1, ե -3

3) ա-4, բ- 3, գ – 2, ե -1

4) ա-4, բ — 1, դ — 2, ե -3

8․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է(ե)-ի հնչյունափոխություն կա:

1) դիմակ, միջակետ, զինվոր

2) գիրանալ, ծիրան, տիրակալ

3) իջևան, ծիսական, շիճուկ

4) գիտուն, դիզել, թիթեռ

Նմանատիպ գրառումներ