Հայոց լեզու 16.11.2026

որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։

Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Մենք-առաջին դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
Ես-առաջին դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Դու-երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Ձեր-երկրորդ դեմք, հոգնակի թիվ, սեռական հոլով
Դուք-երկրորդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
Նրան-երրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով
Նա-երրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով
Ինձ-առաջին դեմք, եզակի թիվ, տրական հոլով
Դուք-երկրորդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով
Իմ-առաջին դեմք, եզակի թիվ, սեռական հոլով
Քեզ-երկրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով
Քո-երկրորդ դեմք, եզակի թիվ, սեռական հոլով

Վարժություն 2։ Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։

Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի
հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Դրանցից-հոգնակի թիվ, բացառական հոլով
Այդ-եզակի թիվ, ուղղական հոլով
Սա-եզակի թիվ, ուղղական հոլով
Նույնպես-չթեքվող

Նմանատիպ գրառումներ

  • Հայոց լեզու 23.9.2026

    7. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:Օրինակ`ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական: Մարդկային-մարդկայնություն, ծայրահեղ-ծայրահեղություն, ստամոքսային-ստամոքսաղիքային, գիտակցություն-անգիտակից,…

  • Հայոց լեզու 2.11.2026

    1․ Կազմել մեկական բարդ բառ՝ վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները/ընդամենը 6 բառ/։ 1.Նյութապաշտ-շինանյութմոտակա-մարդամոտդաշտավայր-խաղադաշտփետրազարդ-հավափետուրթռիչքաձև-ուղղաթիռհուսախաբ-լիահույս 2.Դիտակետ-ակնդետաստիճանացույց-ցածրաստիճանպատվոգիր-մեծապատիվգնդակոծել-երկրագունդգթասիրտ-բարեգութտիրապետություն-սեփականատեր 3. Խոսակցություն-շատախոսանչափահաս-ջերմաչափվառելահեղուկ-արևավառհարսնատես-ջրահարսշնչասպառ-երկարաշունչնվիրագործել-անձնվեր 4.Դիրքորոշում-մտադիրպատկերասրահ-համայնապատկերհավաքատեղի-աղբահավաքծննդավայր-նորածինանցաթուղթ-գետնանցումոսկրախտ-փղոսկր

  • Հայոց լեզու 7.10.2026

    ա. Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջին բ. Թղթակից,  կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակից գ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով,…