Հայոց լեզու 12.11.2026
1. Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:
Ա. Այս-այստեղ, այդ-այդպիսի, այն-այնտեղ, նույն-նույնքան, որ-որքան, քանի-քանիերորդ, ինչ-ինչքան, ոչ-ոչինչ:
Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:
2․ Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ։
Ինչ-որ մեկը քայլում էր։
Մի քանի մարդ քայլում էին։
Ուրիշը քայլում էր։
Ոչ մի մարդ չէր քայլում։
Ոչ ոք չէր քայլում։
Ոչինչ, որ ինքը քայլում էր։
3․ Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:
Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Քամիներից ամենավատը հյուսիսայինն էր: Հյուսիսային քամին քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, հողը քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները փոշին շատ վեր էին բարձրացնում և փոշին քշում դեպի ժայռոտ լեռները: Երկու տարի հետո հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս վայրը անապատի վերածեցին: Քամիներն առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները։ Այգիները ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:
——————————————————————————————————————————————
Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Դրանցից ամենավատը հյուսիսայինն էր: Այդ քամին քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, այն քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները փոշին շատ վեր էին բարձրացնում և այն քշում դեպի ժայռոտ լեռները: Երկու տարի հետո դրանք նշածս վայրը անապատի վերածեցին: Քամիներն առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները։ Դրանք ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով: