Ինչպե՞ս են անվերջ պարբերական տասնորդական կոտորակը վերածում սովորական կոտորակի, երբ ստորակետից հետո թվանշան կա, հետո նոր է նշված պարբերությունը։ Գրե՛լ կանոնը։ Ամբողջ մասը պահպանվում է անփոփոխ։ Համարիչում գրում ենք ստորակետից հետո մինչև առաջին պարբերության ավարտը եղած թվանշաններով կազմված թվի և պարբերության թվի տարբերությունը: Հայտարարում գրում ենք այնքան 9, որքան թվանշան կա պարբերության մեջ, և դրանց աջից ավելացնում ենք այնքան 0, որքան թվանշան կա ստորակետի և պարբերության միջև։
Բեր անվերջ պաբերական տասնորդական կոտորակի օրինակներ, երբ ստորակետից հետո թվանշան կա, հետո նոր նշված է պարբերությունը։ 3.5(3), 4.5(4)
Վերածեք սովորական կոտորակի հետևյալ անվերջ պարբերական տասնորդական կոտորակները. ա) 0,1(6) = 15/90 = 1/6 բ) 0,24(5) = 221/900
Կիրառելով կանոնը՝ վերածեք սովորական կոտորակի 0-ից տարբեր ամբողջ մաս ունեցող հետևյալ կոտորակները. ա) 2,3(4) = 31/90 բ) 3,42(1) = 3+379/900
Գտեք սովորական կոտորակի համարիչն ու հայտարարը 0,0(5) կոտորակի համար: 5/90