Պատմություն քաղաքական փոփոխություններ ԵՎրոպայում

  1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում:
    Ինդուլգենցիան եկեղեցու կողմից տրվող թողության փաստաթուղթ էր։ Այն հավատացյալներին պետք է ազատեր մեղքերի պատժից։
  2. Ի՞ նչ է ռեֆորմացիան:
    Ռեֆորմացիան XVI դարում Եվրոպայում տարածված կրոնական և հասարակական շարժում էր։ Այն ուղղված էր կաթոլիկ եկեղեցու բարեփոխմանը։
  3. Քո կարծիքով ինչո՞ւ Մարտին Լյութերը հանդես եկավ ինդուլգենցիաների վաճառքի դեմ:
    Իմ կարծիքով Մարտին Լյութերը դեմ էր, որովհետև մտածում էր, որ մարդու փրկությունը չի կարելի գնել, նա մտածում էր, որ մարդը փրկվում է հավատով և անկեղծ զղջումով։
  4. Ե՞րբ և որտե՞ղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի՞ և ո՞ւմ դեմ էին
    ուղղված դրանք:
    1517 թվականի հոկտոմբորի 31-ին, Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում,դրանք ուղղված էին հատկապես ինդուլգենցիաների վաճառքի և եկեղեցու որոշ գործելակերպերի դեմ։
  5. Ովքե՞ր ստացան բողոքական անվանումը և ինչո՞ւ:
    Մարտին Լյութերի և Ռեֆորմացիայի մյուս կողմնակիցներին սկսեցին անվանել բողոքականններ։ Նրանք բողոքում էին Կաթոլիկ եկեղեցու որոշ գործելակերպերի դեմ։
  6. Ներկայացրո՛ւ անգլիկան եկեղեցու առանձնահատկությունները:
    1534 թվականին Անգլիայում եկեղեցու առաջնորդ դարձավ Անգլիայի թագավորը, ոչ թե Հռոմի պապը։
  7. Փորձի՛ր բացատրել, թե ինչու Անգլիայում ժամասացությունը սկսեցին կատարել
    անգլերենով:
    Որպեսզի եկեղեցին ավելի անկախ լինի Հռոմի պապից։
  8. Ի՞նչ է Հակառեֆորմացիան:
    Կաթոլիկ եկեղեցու պայքարն էր ռեֆորմացիայի և բողոքոկանության տարածման դեմ։
  9. Ինչո՞ւ Նիդերլանդներում սկսվեց ազգային–ազատագրական պայքար:
    Նիդերլանդները գտնվում էին Իսպանիայի իշխանության տակ։ Այստեղ տարածվել էին Ռեֆորմացիայի հատկապես կալվինականության գաղափարները։

Նմանատիպ գրառումներ